ԵԱՏՄ երկրները կհամագործակցեն փողերի լվացման դեմ պայքարում
Հայաստան
15 Նոյեմբերի 2022, 15:47
ԱԺ-ն քննարկել է փողերի լվացման ոլորտում ԵԱՏՄ պետությունների հետ համագործակցության հարցը։ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է «ԵԱՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը։
Նրա խոսքով. «Համաձայնագրի նպատակն է նպաստել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ԵԱՏՄ պետությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես, համաձայնագիրը սահմանում է տեղեկությունների հարցման կարգը, պահանջները, հարցումը մերժելու հիմքերը։ Այլ պետությունից ստացված տեղեկատվությունը համարվում է գաղտնի»։
Երիցյանը մանրամասնել է, որ տեղեկությունների ստացման և տրամադրման համար յուրաքանչյուր երկրում մարմին կստեղծվի։ Հայաստանում այդ աշխատանքները կհամակարգի ՊԵԿ-ը։
Հետևեք մեզ Telegram-ում