Հասարակություն

Երևանում բախվել են Mercedes-ն ու թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Ռուբինյանց փողոց-Ռուբինյանց նրբանցք խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։