Հասարակություն

Նոր նախագիծ. շահումով խաղի, խաղատան հետ կապ ունեցող մեդիաները պետք է փոխեն անունը

Խորհրդարանում քննարկվեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը։ 

ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը մանրամասնել է նախագիծը՝ տեղեկացնելով. «Այս նախագիծը նրա մասին է, որ մեր տեսալսողական մեդիա միջոցներում չի կարող լինել այնպիսի մեդիա միջոց, որի անվանումը կապ ունի շահումով խաղի, օնլայն կամ ոչ օնլայն կազինոյի, վիճակախաղի հետ: Սա նշանակում է, որ այդ մեդիա միջոցները ոչ թե պետք է փակվեն, այլ փոխեն իրենց անվանումը: Գործողներն իրենց անվանումը պետք է փոխեն 6 ամսվա ընթացքում, նորերը այդպիսի անվանումներով չեն կարող ստանալ հեռարձակման թույլտվություն»։

Ըստ Պապոյանի՝ նախագիծը տեղավորվում է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում: