Շաբաթ, 3 Դեկտեմբերի 2022

USD394.53

EUR406.39

RUB6.03

Երևան 5 ℃

Рус Eng

Նուբարաշենի խճուղում բախվել են 4 մեքենաներ․ կան տուժածներ

Հասարակություն

14 Նոյեմբերի, 23:38

Նոյեմբերի 14-ին, ժամը 18։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղուց գերեզմանատուն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel  Astra» (վարորդ՝ Մ․ Թ․), «Honda CRV» (վարորդ՝ Ա․ Բ․), «Nissan Tiida» (վարորդ՝ Ա․ Բ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից