Հասարակություն

Զինծառայողներն ատեստավորում կանցնեն և հավելավճար կստանան

ԱԺ-ն քննարկեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Ըստ այդմ, նախատեսված է ԶՈՒ-ում ներդնել ատեստավորման համակարգ։ Ինչպես տեղեկացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքում որակավորման համար տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով: Ըստ նրա, սա արվում է ԶՈՒ-ում ծառայությունը գրավչությունը բարձրացնելու համար։