Արտաշատում երիտասարդը պատերազմից բերած ինքնաձիգեր ու փամփուշտներ է հանձնել
Հասարակություն
15 Նոյեմբերի 2022, 1:33Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների, այդ թվում՝ բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 34-ամյա մի տղամարդ և հանձնել գործարանային համարներով «Կալաշնիկովի» 6 ինքնաձիգ, 14 պահունակ և տարբեր տրամաչափի 530-ից ավելի փամփուշտ: Երիտասարդը հայտնել է, որ զենք-զինամթերքը ձեռք է բերել 44-օրյա պատերազմից հետո՝ Արցախից:
Կամավոր հանձնված զենք-զինամթերքը ուղարկվել փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն