Հասարակություն

Շարքային պայմանագրային զինծառայողը հարկերը հանած կստանա 316 հազար դրամ աշխատավարձ. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ի պատասխան ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի, մանրամասնել է, թե ատեստավորում անցած զինծառայողները որքա՞ն գումար կստանան։

Ըստ նրա, հավելավճարի չափը սահմանվելու է կառավարության որոշմամբ։ Այնուամենայնիվ, Պապիկյանը մանրամասնեց, որ շարքային պայմանագրային զինծառայողի աշխատավարձը, հարկերը հանած, կկազմի 316 հազար դրամ։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ատեստավորված և հավելավճար ստացող զինծառայողները 3 տարին մեկ անգամ ենթակա են լինելու կրկին ատեստավորման։