Շաբաթ, 3 Դեկտեմբերի 2022

USD394.53

EUR406.39

RUB6.03

Երևան 4 ℃

Рус Eng

Հեղուկ ածխաջրածնային գազերի լցակայանը շահագործող ընկերությունը տուգանվել է 1 մլն դրամով

Հասարակություն

14 Նոյեմբերի, 22:56

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերահսկողություն են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 162 հասցեում՝ «ԱԼՄԱՎ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող հեղուկ ածխաջրածնային գազերի լցակայանում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ: 

Վերահսկողության արդյունքում ՏՄ-ն պարզել է, որ նշյալ  հեղուկ ածխաջրածնային գազերի լցակայանը՝ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ, շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և առանց ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության՝ խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի այն պահանջները, որոնց համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտները պետք է գրանցվեն արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում՝ ռեեստրում, ինչպես նաև տարեկան առնվազն մեկ անգամ տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցնեն։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով՝ տեսչական մարմնի կողմից կայացվել է վերոնշյալ հասցեում շահագործվող  հեղուկ ածխաջրածնային գազերի լցակայանի հետագա շահագործման դադարեցման որոշում, և տնտեսվարողի առջև պահանջ է դրվել՝ որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում ամբողջությամբ դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը՝ մինչև համպատասխան փորձաքննության անցկացումը և դրական եզրակացություն ստանալը։

Բացի այդ, հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԱԼՄԱՎ» ՍՊ ընկերությունը տեսչական մարմնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ արտադրական վտանգավոր օբյեկտն առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման շահագործելու համար՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից