Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.81

EUR410.36

RUB6.04

Երևան 4 ℃

Рус Eng

500 կմ ճանապարհ նորոգելու քաղաքական խոստումը գերակատարված է

Հասարակություն

14 Նոյեմբերի, 21:22

ՀՀ կառավարությունը 2022 թվականի համար նախատեսել էր վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ. ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք արդեն իսկ ունենք 500 կմ գերազանցող ցուցանիշ (510-520 կմ)։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Ասֆալտապատված ճանապարհների մասով սա նախորդ բոլոր տարիների համեմատ ռեկորդային ցուցանիշ է, և դեռ այդ թվում ներառված չեն համայնքային միջոցներով, սուբվենցիոն ծրագրով կառուցված ճանապարհները։ Եվ եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա մինչև տարեվերջ հնարավոր կլինի այս թիվն ավելացնել։

Այս տարի իրականացվել է ավելի քան 288 կմ ճանապարհի հիմնանորոգում։ Միջին նորոգման է ենթարկվել միջպետական և հանրապետական նշանակության ավելի քան 145 կմ ճանապարհ։ Եվ աշխատանքները դեռ շարունակվում են։ Մեծ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ-3-ի՝ Թալին-Գյումրի, Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման հատվածներում, ճանապարհներ են նորոգվել Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով։

Վստահ եմ, որ այս ցուցանիշն իր ազդեցությունն է ունենալու երկրի տնտեսական զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա»,- նշել է Սանոսյանը:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան