Հասարակություն

Պաշտպանության նախարարը՝ գերությունից վերադարձածներին զինծառայությունից ազատելու մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է գերությունից վերադարձածներին կրկին զորակոչելու հանգամանքներին։ Հարցին՝ արդյոք հնարավոր չէ՞ որևէ օրենսդրական փոփոխությամբ գերությունից վերադարձածներին ազատել զինծառայությունից, Պապիկյանն ասել է. «Չեմ կարծում»։

Նախարարը նաև ասել է, որ երբ բարեփոխումների ամբողջ փաթեթն ավարտվի, ինքն ասուլիս կտա։

Այլ հարցերի Պապիկյանը չպատասխանեց։