Հասարակություն

Սադրանքներ առաջիկայում էլ կլինեն. Արմեն Խաչատրյանը՝ սահմանային միջադեպերի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեն Խաչատրյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է սադրանքները։

Խաչատրյանի խոսքով. «Որևէ զարմանալու բան չկա, մենք, ինչքան հիշում ենք, այդ սադրանքները եղել են, կարծում եմ՝ առաջիկայում էլ կլինեն, պետք է պատրաստ լինենք այս ամենին»։ 

Պատգամավորը նաև մանրամասնել է, որ հայկական կողմից բավական ակտիվ շարունակվում են ինժեներական աշխատանքները, որոշ հատվածներում արդեն տրվել է ավարտ։ Ըստ նրա, առաջնագծում կահավորում իրականացնելւը պայմանավորված չէ սահմանների գծման հեռանկարի հետ. «Այլ պայմանավորված է կոնկրետ այս  պահին մեր պաշտպանունակությունը կազմակերպելու ու բարձրացնելու հետ։ Այսինքն՝ եթե նորից ագրեսիա եղավ, մենք պետք է ամեն կերպ պատրաստ լինենք, սա արվում է այդ նպատակով, որևէ կապ չունի սահմանների գծնանշման աշխատանքների հետ։ Մեր հարևանն Ադրբեջանն է ու հուսալ, որ այս անգամ չեն հարձակվի, տեղին չէ, ցանկացած սցենար կարող է իրականություն դառնալ»։