Միջազգային

Թուրքիայում դժգոհ են ահաբեկչության առթիվ ԱՄՆ պաշտոնական ցավակցությունից

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն դժգոհել է Ստամբուլում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ԱՄՆ պաշտոնական ցավակցությունից՝ նշելով, որ դրան պատասխան կհաջորդի մոտ ժամանակներս:

«Ինձ թվում է, որ այսօր ԱՄՆ-ի արտահայտած ցավակցությունը կարելի է գնահատել այնպես, կարծես մարդասպանն առաջիններից մեկն է եկել ահաբեկչության վայր։ Այս ուղերձի պատասխանը, հուսամ, մոտ ժամանակներս շատ հստակ կհնչի»,- թուրք նախարարի խոսքերն է մեջբերում «A Haber» հեռուստաալիքը։ Ընդ որում, Սոյլուն ցավակցական տեքստ չի ներկայացրել։

Թուրքիայի ՆԳ նախարարը, բացի այդ, խոստացել է «շատ շուտով վրեժխնդիր լինել ահաբեկչության համար». «Պատասխան կլինի նրանց, որոնք մեզ այդ ցավն են պատճառել, կլինի բազմակի ավելի ուժեղ, քան մենք ենք ապրել։ Մենք գիտենք, թե ինչ ուղերձ են ուզում մեզ հղել բռնության գործողությամբ։ Մենք ստացել ենք ուղերձը, թող ոչ ոք չկասկածի պատասխան գործողությունների համար»,- ասել է նա ։