Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022

USD395.50

EUR409.81

RUB5.99

Երևան 2 ℃

Рус Eng

Սեբաստիա և Վեգներ փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հասարակություն

13 Նոյեմբերի, 20:21

Նոյեմբերի 13-ին, ժամը 17։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում՝ թաղապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սեբաստիա և Վեգներ փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Vectra » (վարորդ` Ա. Վ., ծնված 1958 թ.) և «BMW» (վարորդ` Վ. Շ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները. կա արգելափակված քաղաքացի:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Մ․-ին (ծնված 1962 թ.) դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ ուղևոր Ս․ Հ․-ին (ծնված 1961 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Գ․ Մ․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ս․ Հ․-ն «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան