ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ
Հասարակություն
13 Նոյեմբերի 2022, 17:22Նոյեմբերի 13-ին, ժամը 13:46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ին «Mercedes-Benz C-180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Հ., ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և շրջվել. վարորդը տեղում մահացել է, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն