Հասարակություն

ՃՏՊ Գորիս-Տաթև ավտոճանապարհին․ կան տուժածներ

Նոյեմբերի 13-ին, ժամը 11:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին՝ «Սատանի կամրջի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած։