Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.81

EUR410.36

RUB6.04

Երևան 3 ℃

Рус Eng

Արմավիրում ցուլը հարձակվել է քաղաքացիների վրա․ կան տուժածներ

Հասարակություն

13 Նոյեմբերի, 11:26

Նոյեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ՝ 58-ամյա Սմո Խուդոյանն Արմավիրի անասնաշուկայից գնել է «Զազո» անունով ցլին և ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 1-ին փողոց։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, արդեն տեղում ավտոմեքենայից ցլին իջեցնելու ժամանակ ցուլը փախել է և գնացել դեպի Արմավիր-Երևան ավտոճանապարհի ուղղությամբ։ Նշված վայրում գործող գազալցակայանի տարածքում ցուլը հարձակվել է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրի բնակիչներ՝ 62-ամյա Շողիկ Խուրշուդյանի, նրա որդի՝ նույն բնակավայրի բնակիչ 34-ամյա Արամ Կարապետյանի և թոռնուհու՝ նույն բնակավայրի բնակիչ 4-ամյա Նարե Կարապետյանի վրա, այնուհետև փախել է Արմավիր քաղաք ուղղությամբ և Հանրապետության փողոցի վրա գտնվող «Հագուստի աշխարհ» խանութի մոտակայքում հարվածել է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ՝ 65-ամյա Լալա Միքայելյանին։

Այդ ամենից հետո ցուլը փախել է Արմավիր քաղաքի տարբեր փողոցներով։ Դրանից հետո ցուլը գնած Խուդոյանը խնդրանքով դիմել է Յուրա Ասլանյանին, որպեսզի իրեն պատկանող որսորդական հրացանով չենթարկվող ցլին վնասազերծի։ Ասլանյանն էլ Հանրապեպության փողոցում 2 անգամ կրակոց է արձակել անասունի ուղղությամբ, սակայն հնարավոր չի եղել նրան վնասազերծել, և նա շարունակել է փախնել։ Արդեն Մյասնիկյան փողոցի 18Ա շենքի դիմաց ցուլը հարվածել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ Հասմիկ Պողոսյանին։ Արդեն նշված վայրում Ալսանյանը երրորդ կրակոցով վնասազերծել է ցլին, որը սատկել է։ 

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան