Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2022

USD395.50

EUR409.81

RUB5.99

Երևան 2 ℃

Рус Eng

Հակառակորդի կրակից զոհվածի 23-ամյա կինն ինքնասպան է եղել

Հասարակություն

12 Նոյեմբերի, 22:40

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ առողջապահության նախարարության դատական բժշկության գիտագործնական կենտրոնի  Գեղարքունիքի մարզային դատաբժշկական բաժնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային բաժիններից մեկի հերթապահ ծառայություն, և հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել աղջկա դի։  

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Լիլիթ Հ․-ն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա ստացել է «պարանոցի ճմլման ակոս» մարմնական վնասվածք։ Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նոյեմբերի 11-ի ժամը 23։00-ից մինչև նոյեմբերի 12-ը՝ ժամը 06։00-ն ընկած ժամանակահատվածում Լիլիթ Հ․-ն իրենց տան լոգարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Դեպքի փաստով  նախաձեռնվել է վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Լիլիթ Հ․-ի ամուսինը վերջին պատերազմական իրադարձությունների ժամանակ հակառակորդի գործողությունների հետևանքով զոհվել է։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան