Հասարակություն

Երեկ վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է. կյանքին վտանգ չի սպառնում

Երեկ վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է. կյանքին վտանգ չի սպառնում

«Երեկ հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է». այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս պահին զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»,- ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք՝ Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական