Ժամանց

Մեծ հեռուստացույց՝ մատչելի գնով․ նոր առաջարկ Team Telecom Armenia-ից

Team Telecom Armenia-ն, շարունակելով ընդլայնել իր առաջարկները և զարգացնել հաճախորդներին համալիր ծառայություններ մատուցելու կոնցեպտը, հայտարարում է իր մասնաճյուղերից TCL հեռուստացույց ձեռք բերելու հնարավորության մասին։ 

Բաժանորդագրվելով ընկերության Cosmo և Combo փաթեթներից որևէ մեկին 12 ամսով՝ Team-ի հաճախորդները կարող են գնել TCL 7-րդ սերնդի սմարթ հեռուստացույց 197 000 դրամ աննախադեպ գնով ու դիտել մեծ ֆուտբոլը՝ Աշխարհի առաջնությունը, մեծ էկրանին։ 

TCL 55” անկյունագծով Android TV-ի գլխավոր հատկանիշներն են 4K UltraHD էկրանը, ձայնային կառավարումը, Dolby Vision·Atmos տեսաձայնային տեխնոլոգիան, ինչպես նաև YouTube, խաղեր և այլ պահանջված հավելվածներ Play Market-ից ներբեռնելու հնարավորությունը։

Հեռուստացույցի համար տրամադրվելու է 1 տարվա երաշխիք, իսկ ձեռք բերել կարելի է և՛ կանխիկ, և՛ ապառիկ եղանակով։ Նշենք նաև, որ այս հեռուստացույցներում արդեն առկա է Team TV հավելվածը և դրա օգտագործման համար անհրաժեշտ չէ հավելյալ սարք։

Ի դեպ, հեռուստացույցը հնարավոր է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության՝ 277 000 դրամով։ 

2021 թվականին TCL-ի Android Smart TV-ն ճանաչվել է ամենավաճառվողը, իսկ TCL Electronics-ը LCD հեռուստատեսային բրենդերի շարքում երկրորդն է աշխարհում։ 

Ծանոթացե՛ք առաջարկի մանրամասներին այստեղ։