Հասարակություն

Շատ ուրախ եմ, շատ խելոք են վարվում. Խաչատուր Սուքիասյանը՝ «Սիլ պլազայի» սեփականաշնորհման առթիվ քրեական գործի վերաբերյալ

Շատ ուրախ եմ, շատ խելոք են վարվում. Խաչատուր Սուքիասյանը՝ «Սիլ պլազայի» սեփականաշնորհման առթիվ քրեական գործի վերաբերյալ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Սիլ գրուպ» ընկերության սեփականատեր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է «Սիլ պլազա» ընկերության շենքի սեփականաշնորհման գործընթացի հետ կապված քրեական գործին. «Ես երջանիկ եմ, շատ ուրախ եմ, շատ խելոք են վարվում, որովհետև պետական մարմինները պետք է մինչև վերջ հասկանան ի՞նչ է կատարվել՝ կապ չունի՝ ո՞ր ժամանակ։  Պետական մարմինը պետք է կարողանա վերջնական արդյունքում եթե պետությանը վնաս է հասցվել, օրենքի կետ է խախտվել, օրենքը պաշտպանել»։

Սուքիասյանը նշել է, որ ժամանակին իրենք ոչ թե շենք են սեփականաշնորհել, այլ՝ պատ. «Մի պատ է եղել, մոտավորապես 4 մետր բարձրության»։ Սուքիասյանը պատմել է, որ այդ բակում եղած փոքր տները գնել են, բնակիչներին փոխհատուցել՝ նրանց համար բնակարան գնելով, և այդ տարածքում էլ կառուցվել է «Սիլ պլազան»։

Նա վստահեցրել է, որ իրենք օրենք չեն խախտել. «Ի սկզբանե դրված է մեր ընտանիքում՝ ամեն ինչ պետք է անենք այն օրենքի սահմաններում որը գործում է ՀՀ-ում: Մենք օրենք չենք խախտում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական