Հասարակություն

Կվերականգնվի Բջնիի եկեղեցին ու Հաղպատ վանական համալիրը

Կվերականգնվի Բջնիի եկեղեցին ու Հաղպատ վանական համալիրը

ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի և Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերականգնման համար։ 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցու պատերից մեկը գտնվում է վթարային վիճակում և վերականգնման կարիք ունի։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պատրաստվել է եկեղեցու պատի նորոգման և ամրակայման նախագիծը և ներկայացվել նախարարություն:

Ինչ վերաբերում է Հաղպատ վանական համալիրին, ապա վերջինիս արևմտյան պարսպապատի աշտարակներից մեկից վերջին մի քանի երկրաշարժերից հետո քարաթափումներ են եղել, առկա են մեծ ճաքեր։ Աշտարակը վթարային վիճակում է և առկա է փլուզման վտանգ։ Վնասվածքներ կան նաև մյուս աշտարակների և պարսպի որոշ հատվածների վրա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական