Հասարակություն

2023թ. համար սահմանվել է 7 տոկոս տնտեսական աճի ծրագրային թիրախը. նախարարը ներկայացրել է բյուջեի նախագիծը

2023թ. համար սահմանվել է 7 տոկոս տնտեսական աճի ծրագրային թիրախը. նախարարը ներկայացրել է բյուջեի նախագիծը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։

Նախարարի խոսքով, նախագիծը կառուցվել է առաջին հերթին երաշխավորվի մակրոտնտեսական կայունության սկզբունքից ելնելով։ 

Ըստ նրա. «Ի՞նչ է նշանակում մակրոտնտեսական կայունություն հարկաբյուջետային քաղաքականության և մասնավորապես պետական բյուջեի մասին օրենքի կիրառության սկզբունքների տեսանկյունից։ Առաջին հերթին դա նշանակում է, որ մենք պետք է էականորեն, ինչպես և Կառավարության գործունեության ծրագիրն է նախատեսում, ավելացնենք հարկային եկամուտները, որովհետև դրանք են այն երաշխիքը, որոնք պետք է ապահովեն միջնաժամկետ հատվածում կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում»։

Խաչատրյանը հիշեցրել է, որ 2021-2026 թվականների կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է հարկային եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշի հավակնոտ աճ. «2026 թվականի պետք է հասնենք հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ 25 տոկոս ցուցանիշի»։

Որպես հիմնական նպատակադրում՝ կառավարությունը 2023 թվականի համար սահմանել է 7 տոկոս տնտեսական աճի ծրագրային թիրախը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական