Հասարակություն

ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարարն ու կինը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հրավիրվել են դատախազություն

ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարարն ու կինը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հրավիրվել են դատախազություն

ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանն ու կինը՝ Ռիտա Բաղդասարյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հրավիրվել են ՀՀ Գլխավոր դատախազություն։

Ինչպես տեղեկացանք հրապարակված փաստաթղթերից, նրանց ծանուցագիր է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ։ Նրանք դատախազություն պետք է ներկայանան նոյեմբերի 2-ին։

Նշենք, որ Սաֆարյանի ընտանիքին է պատկանում 2003թ. հիմնադրված «Վերածնունդ» ՍՊԸ-ն, որն Արցախում մասնակցել է բարեկարգման, ճանապարհաշինության մի շարք ծրագրերի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական