Հասարակություն

Առանձին շրջաններում կտեղա թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Առանձին շրջաններում կտեղա թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ին և 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 22-ին առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև 23-26-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև: Հոկտեմբերի 23-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական