Հասարակություն

Սպասվում է անձրև, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ

Սպասվում է անձրև, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ի գիշերը և երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 23-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 20-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 22-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական