«ՀՀ կառավարությունը, ՊՆ-ն, միջնորդների և միջազգային գործընկերների ներգրավմամբ, ամենօրյա աշխատանքներ են իրականացնում Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար». Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ այս կապակցությամբ ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ. «Պիտի արձանագրենք նաև, որ մինչև այս պահը Ադրբեջանը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը»։