ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանել է ընդհանուր իրավասության առաջին դատարանի որոշումը ու ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի նկատմամբ գրավ կիրառել. այս մասին տեղեկացրել է Լոռեցյանի փաստաբան Լևոն Սահակյանը։
Radar Armenia-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ Լոռեցյանի նկատմամբ սահմանվել է 4 մլն դրամ գրավ։ Այն վճարելուց հետո Լոռեցյանն ազատ կարձակվի։