Քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին. Radar Armenia-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի մամուլի քարտուղար Սիլվի Տիգրանյանը հաստատեց այս լուրը, սակայն այլ մանրամասներ նա չհայտնեց. «Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման լուրը հաստատում ենք»։
Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Առուշ Առուշանյանի, Արմեն Չարչյանի պաշտպանն է եղել։