Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի և 20-ի գիշերն առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 21-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 1հովտային շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-ին, 20-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 20-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-22-ն սպասվում է անձրև: Հոկտեմբերի 19-ին, 20-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ: