Հասարակություն

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը կմիանա՞ մանկավարժականին

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը ֆեսյբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ԿԳՄՍ նախարարությունում շրջանառվող նախագծի համաձայն՝ նախատեսում են փակել իրենց բուհը։

Համացանցում նաև լուրեր շրջանառվեցին, թե Վ. Բրյուսովի անվան համալսարանը պետք է միանա մանկավարժական համալսարանին։ 

Մեկնաբանություն ստանալու համար Radar Armenia-ն կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանի հետ, ով տեղեկացրեց, որ օրվա ընթացքում հաղորդագրություն կտարածեն։

Կապ հաստատեցինք նաև ՀՊՄՀ-ի լրատվության վարչության պետ Դիանա Մարկոսյանի հետ։ Նա նշեց, որ պաշտոնական որևէ բան  հայտնի չէ. «Որևէ քննարկումից տեղյակ չենք, և եթե լինի պաշտոնական հայտարարություն, այն ժամանակ կարող ենք մեկնաբանություն տալ»։

Նշենք՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն այսօր դասադուլ են անում։

Հայկ Մագոյան