Հասարակություն

Շինարարական նորմերն արդիականացվում են

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է արդիականացնել շինարարական նորմերը: Միայն 2021-2022 թթ. ծրագրում ընդգրկվել է 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ, որոնցից 13-ն արդեն հրապարակվել է, 3-ի մշակման աշխատանքներն ավարտվել են, մեկնարկել հաստատման ընթացակարգերը, ևս 4-ը մշակման փուլում է:

Հաշվի առնելով հանրապետությունում մեծ թվով մանկապարտեզների կառուցման ծրագիրը՝ կոմիտեի պատվիրատվությամբ սեղմ ժամկետում մշակվել և օրեր առաջ հրապարակվել են նախադպրոցական հաստատությունների նախագծման նորմերը: Միջազգային փորձի հիման վրա արդիականացվել են շենքերի և շինությունների նախագծման, շինարարության իրականացման և անվտանգության տեխնիկայի վերաբերյալ պահանջները :

Նորմատիվ փաստաթղթերի պարբերաբար վերանայումը թույլ է տալիս կատարելագործել քաղաքաշինական գործունեության կազմակերպումը՝ ապահովելու համար շինությունների անվտանգությունը, սեյսմակայունությունը, երկարակեցությունը, էներգաարդյունվետությունը, նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարձրացումը, էկոլոգիական պահանջներին բավարարող տեխնոլոգիաների զարգացումը: