Հասարակություն

Շուրջ 236 հազար երեխա ընդգրկված չէ նախադպրոցական ծառայության մեջ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե 2019 թվականի տվյալների համաձայն՝ նախադպրոցական կրթության ոլորտում կա 0-5 տարեկան երեխաների 34.7 տոկոս ընդգրկվածություն:

Ըստ փոխնախարարի՝ ակնհայտ տարբերություններ կան գյուղերի և քաղաքների միջև. «Քաղաքային բնակավայրերում 39.6 տոկոս ընդգրկվածության մասին է խոսքը, գյուղականում՝ 25.4 տոկոս: 3-5 տարեկանների ընդգրկվածությունը 64.4 տոկոս է»:

Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ նախորդ տարի շուրջ 6 տոկոսով աճել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածության հնարավորությունը. «Ընդհանուր  առմամբ, սակայն, խնդիրը դեռևս մնում է ակտուալ, որովհետև մենք ունենք նախադպրոցական տարիքի շուրջ 236 հազար երեխաներ, որոնք այս պահին ընդգրկված չեն նախադպրոցական ծառայության մեջ»: