Հասարակություն

ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններին

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը Radar Armenia-ի հետ զրույցում արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի վերջին հայտարարություններին, թե Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ, և մնացել է դրանք կյանքի կոչել։

Վահան Հունանյանի խոսքով. «Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։ Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք»։