Ըստ շրջանառվող լուրերի, ԲԴԽ-ում քննարկվում է վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համաձայնություն տալու հարցով միջնորդությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունից Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին. «Դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»: