Հասարակություն

Շեր. Ես վախենում եմ հայերի համար. Ադրբեջանից նրանց ոչ ոք չի պաշտպանում

Համաշխարհային աստղ Շերը վրդովված է միջազգային հանրության անգործությունից։
Նա թվիթերում գրել է.

«Ես վախենում եմ հայերի համար:
Ադրբեջանից նրանց ոչ ոք չի պաշտպանում։
Հայաստանը նավթ չունի, իսկ ադրբեջանցիները սպանում են նրանց: Երբ ես Երևան էի այցելել,  գնացի 2 մանկատուն, որտեղ հայ երեխաները ծնողներ չունեին, որովհետև նրանք կոտորվել էին ադրբեջանցիների կողմից։ Խոսքեր չկան, նրանք նավթ ունեն»,- գրել է Շերը։