Հասարակություն

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ի գիշերն առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: