Հոկտեմբերի 7-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով պատուհանից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։