Հասարակություն

ԱԻՆ աշխատակիցները «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին չեն արգելել մտնել տարածք. ԱԻՆ խոսնակ

ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հերքել է լուրերը, թե ԱԻՆ աշխատակիցները թույլ չեն տվել «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին մուտք գործել տարածք։

«ԱԻՆ փրկարար ծառայությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքի տարածքում իրականացնում է հերթապահություն շենքի ապամոնտաժման աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ԱԻՆ աշխատակիցները չունենալով նման հրաման կամ կարգադրություն «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու վերաբերյալ, չեն իրականացրել և չեն իրականացնում նմանատիվ որևէ գործողություն, ուստի շրջանառավող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- տեղեկացրել է Կոստանյանը։