Հասարակություն

ԱԺ-ն քննարկում է ԿԸՀ նախագահի ընտրության հարցը

Ազգային ժողովում քննարկվում է ԿԸՀ նախագահի և վեց անդամների ընտրության հարցը։

ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։

Հովակիմյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանյան վերջին տարիների զարգացումներն աշխարհի կողմից բնորոշվում է ժողովրդավարական. «ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով, ինչը միջազգայնորեն արձանագրված փաստ է։ Ժողովրդավարական զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունեն ազատ, արդար, թափանցիկ ընտրությունները։ Չկա ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություն, չի կարող լինել ժողովրդավարություն։ Կյանքիս վերջին 24 տարիները պայքարել, գործել, հնարավորություններս օգտագործել եմ, որ ՀՀ-ում ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային, հենց այն գիտակցությամբ, որ այդպես է հնարավոր միայն ունենալ ժողովրդավարական երկիր»։

Ըստ Հովակիմյանի ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների դեմ ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է մեր պետության, ինքնիշխանության, երեխաների, ժողովրդավարական, իրավական պետությունում երջանիկ ապրելու դեմ։ Նրա խոսքով Հայաստանի ընտրական համակարգը վերջին տարիներին առաջընթաց է ապրել ի շնորհիվ ՀՀ քաղաքացիների, քաղաքական ուժերի, տարբեր մակարդակի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, գործող և իր պաշտոնավարումն ավարտող ԿԸՀ-ի շնորհիվ։