Հասարակություն

31 մլն դրամ՝ ԱԺ բուֆետի վերանորոգման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում որոշեց ԱԺ-ի բուֆետ-ճաշարանի վերանորոգման համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպել:

Ըստ հիմնավորումների՝ ԱԺ աշխատակազմը նախատեսում է իրականացնել բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքներ, ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով և սպասքով՝ սանիտարական կանոններին ու կանոնակարգերին համապատասխան։

Այս աշխատանքների համար կտրամադրվի 31 մլն դրամ: