ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների կամ մասունքների ԴՆԹ և այլ հետազոտությունները ընթացքի մեջ են
Նախարարի խոսքով. «Առաջիկայում կունենաք բոլոր հետազոտությունների պատասխանները։ Հետազոտություններ կան, որ դեռ ընթացքի մեջ են, կան որ առաջիկայում կվերջացնենք։ Բոլոր դեպքերը մենք արխիվացնում ենք ու ամբողջակաան պատկերը ունենալու համար ԴՆԹ հետազոտություն ենք իրականացնում»։