ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության մակարդակին, նշելով, որ այն դառնում է էնդեմիկ հիվանդություն և տարվա ընթացքում ունենալու է որոշակի ակտիվ շրջաններ։
Անահիտ Ավանեսյանի խոսքով. «Այս պահին կա վիրուսի նվազում դրական դեպքերի և հիվանդացության առումով։ Պատվաստումները վիրուսի դեմ շարունակվում են մնալ լավագույն պաշտպանվելու միջոցը, պատվաստված քաղաքացիները շատ ավելի թեթև են տանում հիվանդության ախտանշանները»։
Ըստ նախարարի՝ այս պահին կարիք չկա ապահովել քովիդի դեմ բոլոր պատվաստումների տեսակները. կարևոր է, որ պատվաստանյութերը առկա լինեն։