Հասարակություն

Մեզ համար ԱԱԲԹ-ները առողջապահական ավելի լայն էկոհամակարգի կարևոր մաս են. Ավանեսյան

«Հայաստանն ուրախ է հյուրընկալել Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ներկայացուցիչներին»,- հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով. «Հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ արտակարգ իրավիճակների հետ կապված մեր փորձը` սկսած 1998 թվականի սարսափելի երկրաշարժից, որը խլել է մինչև 25 հազար մարդու կյանք, մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղում և վերջին էսկալացիան, որը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության բնակավայրերը` պատճառ դառնալով մարդկային կյանքերի կորուստների։ Մեզ համար ԱԱԲԹ-ները առողջապահական ավելի լայն էկոհամակարգի կարևոր մաս են, և մենք երախտապարտ ենք ԱՀԿ-ին, մեր առողջապահական ու զարգացման բոլոր գործընկերներին իրենց փորձը կիսելու և տարածաշրջանային ու գլոբալ համագործակցության հարթակ ստեղծելու համար` օգնելով մեզ սովորել մյուսներից և կիսվել մեր փորձառությամբ»:

Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման առաջին օրը նախարարը պատասխանել է նաև ամբողջ աշխարհում արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու կարողությունները խթանելու մոտեցումների վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին։