Հասարակություն

Ադրբեջանի կողմից բուժաշխատողների թիրախավորված հարձակումները փաստագրված են. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱՀԿ ներկայացուցիչների հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ բժիշկներին թիրախավորելու դեպքերին։

Ավանեսյանի խոսքով. «Ինչպես 2020թ., այնպես էլ ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիայի ընթացքում մեր շտապօգնության մեքենաների և բուժաշխատողների նկատմամբ թիրախավորված հարձակումները փաստագրված են, և մենք բոլոր մոնիտորինգային օղակներով ներկայացրել ենք այդ փաստագրված ապացույցները»։

Ավանեսյանը վստահություն է հայտնել, որ այդ ապացույցները միջազգային դատարաններում Հայաստանի ներկայացրած հայցերի մաս կկազմեն. «Նման արարքները, որ դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, պետք է խստագույնս դատապարտվեն»։