Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու հարցում։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հուսով եմ՝ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով հետագա առաջընթաց կարձանագրենք ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- գրել է վարչապետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։