Հասարակություն

ՀՀ առևտրի ծավալում ԵԱՏՄ երկրների մասնաբաժինն ավելացել է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2022թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը 1.75 մլրդ ԱՄՆ դոլարով ավելացրել են Ռուսաստանի հետ առևտուրը՝ պայմանավորված ՌԴ արտահանման-ներմուծման հոսքերի վերակողմնորոշմամբ, այդ թվում՝ դեպի ԵԱՏՄ շուկա առկա առևտրատնտեսական սահմանափակումներով։

ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, առևտրի ծավալներն ամենամեծ չափով ավելացրել է Հայաստանը։ ՀՀ առևտրի ծավալում ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը 2022թ.-ի հունվար-հուլիսին տարեկան կտրվածքով աճել է 2.7 տոկոսային կետով՝ կազմելով 34.6%:

Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և ԵԱՏՄ երկրների միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 2 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 11.3 %-ով: