Հասարակություն

Ընդլայնվել է Այգեվան գյուղի գիշերային լուսավորության ցանցը

 Նորոգվել և ընդլայնվել է Արմավիր համայնքի Այգեվան գյուղի գիշերային լուսավորության ցանցը: Այս մասին հայտնել է Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը:

Այգեվանում լուսավորվել է 2 փողոց, փոխվել է կենտրոնական փողոցի լուսավորության համակարգը, տեղադրվել է ընդհանուր թվով 58 էներգախնայող լուսատու: