Հասարակություն

Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական դրոններ

Լոռու մարզպետարանի, ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության  համաֆինանսավորմամբ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր և լրացուցիչ սարքավորումներ:
 
Անօդաչու թռչող սարքը, հիմնականում դեղանյութի ցողման միջոցով, պայքարելու է բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ: Առաջիկա օրերին մասնագետները տեսական և գործնական մեկշաբաթյա դասընթացներ կանցնեն գյուղատնտեսության մեջ դրոնների կիրառման թեմայով՝ ձեռք բերելով նաև ԱԹՍ-ները շահագործելու անհրաժեշտ գիտելիքներ:

Լոռու մարզում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով օգոստոս ամսին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսի միջև կնքվել էր փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում Լոռու մարզին տրամադրվելու էր գյուղատնտեսության զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցություն: