Հասարակություն

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները ժամանակավրեպ են

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ժամանակավրեպ է որակել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները։

Նրա խոսքով. «Ես այդ քննարկումը համարում եմ ժամանակավրեպ։ ՀԱՊԿ-ն այնպիսին է, ինչպիսին՝ կա։ Մեր երկրի սահմանները պաշտպանում է ՀՀ ԶՈՒ-ն։ Երեկ էլ, երբ լարվածության օջախ կար Ջերմուկում, էլի մեր զինվորներն էին պաշտպանում մեր սահմանները»։

Քոչարյանը նաև նշել է. որ հայ-ադրբեջանական սահմանին միշտ լարվածություն լինելու է, այդ պատճառով միջազգային կառույցների հաջորդ քայլը պետք է լինի դիտորդական առաքելություն ներդնելը։

Պատգամավորի խոսքով` դիտորդական առաքելության առաջարկով կարող են հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նրանք հիմա էլ կարող են ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի համաձայնվի հարցի լուծմանը։