Հասարակություն

Զորքերի հետքաշումը ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է. Կոպիրկին

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ զորքերի հետքաշումը ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է:

Գեղարքունիքի մարզում օտարերկրյա դիվանագետների այցի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցին, դեսպան Կոպիրկինն ասել է. «Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական կարգավորման գործընթացը, որը գործարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, շարունակվի՝ չնայած բոլոր խնդիրներին և հակասություններին:

Դա հեշտ չէ, դա մեծ ջանքեր է պահանջում, բայց մենք դա արել ենք և մտադիր ենք անել հետագայում ևս»: 

Անդրադառնալով Հայաստանին ՌԴ-ից զենք մատակարարելու մասին հարցին, Կոպիրկինն ընդգծել է, որ պատրաստ չէ մեկնաբանել այդ թեման՝ հաշվի առնելով դրա զգայուն լինելը. «Դա պետք է անեն պրոֆեսիոնալները, բայց դա ոլորտ է, որը մեր դաշնակցային հարաբերությունների մասն է»: